Լրահոս

17.04.2012 10:11


Ադրբեջանցիները ֆիլմ են ուղարկել «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներին

Ադրբեջանցիները ֆիլմ են ուղարկել «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներին

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ադրբեջանական «Խոջա» ֆիլմը ուղղարկվել է «Ոսկե ծիրան» ֆիլմերի մրցույթ–փառատոնի կազմակերպիչներին՝ փառատոնին մասնակցելու համար։ Ֆիլմը պատմում է այսպես կոչված «Խոջալուի դեպքերի» մասին։

Հաշվի առնելով ադրբեջանական լրատվամիջոցների հակումը ապատեղեկատվություն տարածելու նկատմամբ՝ այս նորության հավաստիությունը կասկածելի է։ Ամեն դեպքում, եթե նույնիսկ ադրբեջանցիները ֆիլմը ներկայացրել են փառատոնի կազմակերպիչներին, այն կցուցադրվի միայն, եթե ժյուրին դա թույլ տա։

Այս խորագրի վերջին նյութերը