Լրահոս

17.04.2012 10:40


Իրանում նշում են Ազգային բանակի օրը

Իրանում նշում են Ազգային բանակի օրը

Այսօր Իրանում նշում են Ազգային բանակի օրը: Այդ կապակցությամբ Թեհրանում անցկացվելու է զորահանդես, որին ներկա են գտնվելու նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին, գեներալներ, Իրանում հավատարմագրված դեսպանատների ռազմական կցորդներ: 


Զորահանդեսին մասնակցելու են ցամաքային և ռազմածովային ուժերը, այլ զորատեսակներ, ռազմաօդային ուժերի ավիացիան: Զորահանդեսի անցկացման կապակցությամբ 4 ժամով փակվելու են Թեհրանի բոլոր օդանավակայանները:

Այս խորագրի վերջին նյութերը