Լրահոս

17.04.2012 11:30


Ռուբեն Հայրապետյանն իրեն Գեղամյանի տրամաչափի չի համարում

Ռուբեն Հայրապետյանն իրեն Գեղամյանի տրամաչափի չի համարում

Երեկ «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդաշարի շրջանակներում անդրադառնալով ՀՀԿ–ի համամասնական ցուցակում ընդգրկված «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին՝ թիվ 1 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ–ական թեկնածու, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է.

«Ես ուրախ կլինեմ, որ լինեմ Գեղամյանի տրամաչափի քաղաքական գործիչ, նա միշտ ճիշտ ա կողմոնորոշվել, որ կանգնել ա երկրի նախագահի կողքին»։

Հիշեցնենք, որ ժամանակին Գեղամյանը խիստ քննադատության էր ենթարկում Սերժ Սարգսյանին, ինչին ի պատասխան՝ վերջինը Գեղամյանին անվանել է ստախոս, բամբասկոտ, դհոլի պես դատարկ մարդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը