Լրահոս

17.04.2012 13:15


Արամ Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանին դիմավորելու եղբոր արարքի մասին

Արամ Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանին դիմավորելու եղբոր արարքի մասին

Արարատում տեղի ունեցած ՀԱԿ հանրահավաքում «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀԱԿ համամասնական ցուցակի երրորդ տեղում գտնվող Արամ Սարգսյանն անդրադարձել է իր եղբայր Արմեն Սարգսյանի արարքին։ Արմեն Սարգսյանն Արարատ ժամանած ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին անձամբ էր դիմավորել և մասնակցել նախընտրական հանդիպմանը։

«Մենք տարբեր ենք։ Եթե նայեք, մենք տարբեր նախասիրություններ ունենք։ Վազգենն արձակագիր էր, ես ինժեներ, Արմենը՝ տնտեսագետ։ Բայց մենք մի ընդհանուր բան ունենք։ Մենք երբեք, որևէ բան չենք անում ձևերի համար, դերասանության համար։ Հենա էնտեղ կանգնած է իմ եղբայր Արմենը։ Լրագրողներին հետաքրքրում է, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի այստեղ գալուց Արմենն այստեղ եղել։ Ես Արմենին սիրում եմ էնպիսին, ինչպիսին ինքը կա։ Ոչ թե էնպիսին, ինչպիսին ես եմ ուզում։ Այն մարդիկ, ում մտքերով բաներ է անցնում, այդ մարդիկ թող իմանան, որ Արմենը, բացի Արամի եղբայրը լինելուց, նաև Վազգեն Սարգսյանի եղբայրն է։ Ինքը անհատականություն է և դերասանության ոչինչ չի անում»,–հայտարարել է Արամ Սարգսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը