Լրահոս

17.04.2012 18:03


«Միավորված հայեր». «Որոշ քաղաքական մանկլավիկներ մշտապես ջանում են հաճոյանալ իրենց ղեկավար ուժերին»

«Միավորված հայեր». «Որոշ քաղաքական մանկլավիկներ մշտապես ջանում են հաճոյանալ իրենց ղեկավար ուժերին»

Որոշ քաղաքական մանկլավիկներ մշտապես ջանում են հաճոյանալ իրենց ղեկավար ուժերին` ցույց տալով իրենց հավատարմությունը նրանց նկատմամբ, սակայն հաճախ ստացվում է այնպես, որ նրանք իրականում մատուցում են արջի ծառայություն: Արդյունքում` «ունքը ուղղելու տեղը աչքն են հանում»:

Այս անգամ իր կաշվից դուրս է եկել Սպիտակի Լեռնանցք համայնքի ղեկավար Լևիկ Աբգարյանը: Նա խոչընդոտում է այլ կուսակցություններին, մասնավորապես «Միավորված հայեր»-ին շտաբեր բացել «իր տարածքում», քանի որ այնտեղ իրենք են տեր ու տիրական: Նա  իր կարճ խելքով փորձել է միավորներ հավաքել ՀՀԿ-ում, հավանաբար ընտրություններից հետո իր տեղը ամրապնդելու համար: Ու իր անարդար խաղերում օգտագործելով նաև հասարակ գյուղացիներին` նրանց աչքը վախեցնելով տեղեկանքներ չտրամադրելու ահաբեկումներով, նա փորձում է ձայներ հավաքել, ասելով, թե ովքեր են «Միավորված հայերը», որ  իրենց ընտրեք: Եթե իրականում ՄՀԿ-ն իրենից  ընտրաձայներ գրավելու սպառնալիք չներկայացներ Լևիկի համար, հավանաբար վերջինս չէր ընկնի ցայնտոտի մեջ և չէր մատուցի արջի ծառայություն` կրակի մեջ գցելով իրեն էլ, իրեն ներկայացնող ուժին էլ...

«Միավորված հայեր» կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը