Լրահոս

19.04.2012 10:08


Խոշոր հրդեհ Երևանում

Խոշոր հրդեհ Երևանում

Ապրիլի 18-ի երեկոյան խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Արագած փողոցի թիվ 1 տանը տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկումով: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում տեղի է ունեցել յուղի թորման ապարատի պայթյուն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:47-ին, մարվել` 21:06-ին: Ա. Սմբատյանին պատկանող տանը կից (բնակելի տարածքում) այրվել է արհեստագործական շինություն` 90 քմ:

ԱԻՆ լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը