Լրահոս

19.04.2012 14:07


Քննարկվեցին աշխատաշուկայի կարիքներին համապատասխան մասնագիտական կրթության զարգացման քաղաքականության տարբերակները

Քննարկվեցին աշխատաշուկայի կարիքներին համապատասխան մասնագիտական կրթության զարգացման քաղաքականության տարբերակները

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն (ՄԱԶԾ) այսօր անցկացրեցին կլոր սեղան-քննարկում, որի նպատակն էր համեմատել վիճակագրական տվյալները և քննարկել աշխատաշուկայի կարիքներին համապատասխան մասնագիտական կրթության զարգացման քաղաքականության տարբերակները, որոնք կարող են նպաստել որակյալ աշխատուժի ու երիտասարդների զբաղվածության խթանմանը Հայաստանում։

2009 և 2010թթ. երիտասարդների գործազրկության աստիճանը Հայաստանում կազմել է համապատասխանաբար 48.1% և 40.95%, որը լուրջ խոչընդոտ է երկրի տնտեսական աճի և մասնավոր հատվածի զարգացման համար։

«Այս քննարկման ընթացքում պետք է փորձենք վերլուծել միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև քաղաքականության հնարավոր տարբերակներն ու դրանց արժեքը»։ Վերջին երեք տարիների ընթացքում ՄԱԶԾ-ն, իր «Մասնագիտական կրթության և վերապատրաստման» ծրագրի շրջանակներում իրականացրել է վերապատրաստման մի շարք ծրագրեր, այդ թվում գյուղաբնակ 715 գրանցված գործազուրկ երիտասարդների համար, որի արդյունքում մասնակիցները ձեռք են բերել Հայաստանի աշխատաշուկայում պահանջված նեղ մասնագիտական հմտություններ։ Ս.թ. հունվարի տվյալներով վերապատրաստմանը մասնակցած մոտ 300 երիտասարդներ աշխատանք են գտել։ «Նախաձեռնությունը էական դեր է ունեցավ Հայաստանում աճող զբաղվածության միտումը մեղմելու հարցում», հայտնեց ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դիրք Բոբերգը ողջունելով մասնակիցներին։

«Հայաստանի մասնավոր հատվածի կարիքներին համապատասխան հմտությունների զարգացումն առաջնահերթ խնդիր է վերջին տարիների ընթացքում։ Հայաստանի կառավարության, ՄԱԿ-ի, մասնավոր հատվածի և բիզնես միությունների, ի դեմս Գործատուների հանրապետական միության, մեր գործընկերները լայնածավալ գործունեություն են ծավալել այս ոլորտում։ Մենք համոզված ենք, որ մասնավոր հատվածի ակտիվ մասնակցությունը Հայաստանի աշխատուժի կրթության հարցում կնպաստի, որ երիտասարդ մասնագետները ձեռք բերեն աշխատաշուկայում պահանջվող գիտելիքներ։ 2

 

Մենք հուսով ենք, որ մասնավոր հատվածի ակտիվ ներգրավածությունն աշխատուժի կրթության հարցում կնպաստի շուկայի պահանջներին համապատասխանող բարձր որակավորում և հմտություններ ունեցող երիդատասրդ կադրերի պարտրաստմանը: Այսօր մեր նպատակն է քննարկել, թե ինչպես կարող են մասնավոր ընկերությունները ներգրավվել այս հարցում», ասաց ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի տնօրեն Ալեքսանդր Բաբինովն իր բացման խոսքում։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Հայաստանում, համագործակցելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և այլ տեղական շահագրգիռ կողմերի հետ, շարունակում է աջակցել զբաղվածության քաղաքականության մշակմանն ու իրագործմանը, կարևորելով գործազրկության կրճատումը երիտասարդների և կանանց շրջանում, մասնավորապես գյուղական համայնքներում։

Քննարկման ընթացքում հնչած քաղաքականության տարբերակներն ու առկա լուծումները կամփոփվեն մեկ փաստաթղթում, որը լրամշակումից հետո կներկայացվի ՀՀ կառավարությանն ու մասնավոր հատվածի ընկերություններին որպես բարեփոխումների և օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ պարունակող զեկույցի փաթեթ` հետագա քննարկումների համար։

Այս խորագրի վերջին նյութերը