Լրահոս

19.04.2012 18:12


Սցենարի զարգացման դասընթաց

Սցենարի զարգացման դասընթաց

 «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) ծրագիրն այժմ հայտեր է ընդունում խաղարկային ֆիլմերի սցենարի զարգացման դասընթացի համար, որը տեղի է ունենալու Երևանում հունիսի 11-15, 2012թ.: Դասընթացն ուղղված կլինի սցենարի զարգացման ստեղծագործական մոտեցումներին, սցենարի զարգացման հիմնարար հմտություններ կտրամադրի նորահայտ սցենարիստներին, պրոդյուսերներին և ռեժիսորներին հետաքրքիր սցենարներ  ստեղծելու և համաշխարհային կինոշուկայի ասպարեզում ավելի մրցունակ դառնալու ակնկալիքով:

Սցենարի զարգացման դասընթացը ՌԱՍ արևելյան համագործակցության ծրագրի մի մասն է, որը հովանավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և իր գործընկերների` MAIA (Իտալիա), INTERFILM (Ուկրաինա), Պրոմեթևս կինոարվեստի կենտրոն (Վրաստան)և INTERNEWS (Հայաստան) կողմից: 2012-2014թթ. ընկած ժամանակահատվածում ՌԱՍ արևելյան համագործակցության ծրագիրը կիրականացնի ևս մի քանի դասընթացներ, սեմինարներ, կտրամադրի շփման հնարավորություններ ԵՄ արևելյան համագործակցության տարածաշրջանի կինոարտադրության ներկայացուցիչների համար:

Այլ դասընթացների, սեմինարների և նորությունների մասին տեղեկանալու համար այցելեք` www.dabhub.com (շուտով):

Այս խորագրի վերջին նյութերը