Լրահոս

19.04.2012 15:35


«Տատիկիս դաջվածքները» կինոնկարը կցուցադրվի Հայաստանի տարբեր քաղաքներում

«Տատիկիս դաջվածքները» կինոնկարը կցուցադրվի Հայաստանի տարբեր քաղաքներում

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակը Հայաստանում  և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ներկայացնում է շվեդահայ կինոբեմադրիչ և գրող Սյուզան Խարդալյանի «Տատիկիս դաջվածքները» կինոնկարը: Ֆիլմը կցուցադրվի

Երևանում – ապրիլի 23-ին

Վանաձորում – ապրիլի 25-ին,

Գյումրիում – ապրիլի 26-ին,

Ստեփանակերտում – ապրիլի 27-ին:

Երևանում ֆիլմը կցուցադրվի «Մոսկվա» կ/թ կապույտ դահլիճում ս.թ. ժամը 16:00-ին: Ժամը 15:00-ին կ/թ-ի նախասրահում տեղի կունենա տկն. Խարդալյանի մամուլի ասուլիսը:

Այս խորագրի վերջին նյութերը