Լրահոս

19.04.2012 17:17


Վաղը կմեկնարկի Գրողների համահայկական VI համաժողովը

Վաղը կմեկնարկի Գրողների համահայկական VI համաժողովը
Ապրիլի 20-ին, ժամը 11.00 Գրողների համահայկական VI համաժողովի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա սփյուռքահայ գրողների գրքերի շնորհանդեսը (հասցե` ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1, «Էրեբունի» պլազա, 9-րդ հարկ):

Կներկայացվեն ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ հրատարակված` «Գրական տեղեկատու 2011», վիրահայ գրողների ստեղծագործությունների «Վերնատուն», «Արդի հայ երիտասարդ բանաստեղծներ» ժողովածուները, «Արմեն Դարյան – Մատյան բանավոր խոսքի» գիրքը:

Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը, հայաստանյան և սփյուռքահայ գրողներ, հյուրեր:

Ժամը 12.30 Առնո Բաբաջանյան համերգասրահում (հասցե` Աբովյան 2) ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության համատեղ նախաձեռնությամբ կմեկնարկի Գրողների համահայկական VI համաժողովը, որին կմասնակցեն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի 100-ից ավելի գրողներ, այդ թվում` սփյուռքահայ շուրջ 60 գրող` աշխարհի 20 երկրից (ԱՄՆ, Սիրիա, Թուրքիա, Լիբանան, Իրան, Անգլիա, Կիպրոս, Կանադա, Ռումինիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Գերմանիա, Եգիպտոս, Արգենտինա, Իսրայել, Աբխազիա, Ավստրալիա, Վրաստան, Լիտվա, Ռուսաստանի Դաշնություն):

Այս խորագրի վերջին նյութերը