Լրահոս

19.04.2012 17:44


Իրաքցի ահաբեկիչները 20 ահաբեկչություն են կատարել մեկ օրվա ընթացքում

Իրաքցի ահաբեկիչները 20 ահաբեկչություն են կատարել մեկ օրվա ընթացքում

Իրաքցի գրոհայիններն այսօր՝ ապրիլի 19–ին, իրականացրել են 20 ահաբեկչություն, որոնց զոհ է դարձել նախնական տվյալներով 36 մարդ, ավելի քան 100 մարդ վնասվածքներ է ստացել։

Բաղդադի շիաների թաղամասում պայթել է պայթուցիկով լի երեք մեքենա, ճամփեզրին տեղադրված երկու ռումբ և մեկ ահաբեկիչ–մահապարտ. 15 մարդ զոհվել է, 61–ը՝ վիրավորվել։

Կիրկուկում ահաբեկիչները պայթեցրել են ևս երկու ականապատ մեքենա և երեք ճամփեզրային ռումբ. 8 մարդ զոհվել է, 26–ը՝ վիրավորվել։ Եվս երկու ռումբ պայթել է Սամարա քաղաքում, մեկ ականապատ մեքենա պայթել է Թաջի քաղաքում, մահապարտն իրեն պայթեցրել է Բաակուբայում։ Բացի այդ, մի շարք պայթյուններ են որոտացել սուննիական Անբար նահանգում, որին զոհ են դարձել մեծ մասամբ ոստիկաններ և զինծառայողներ։

Ամերիկյան զորքի դուրս գալուց հետո Իրաքում իշխանությունն անցել է շիաներին վարչապետ Նուրի ալ Մալիկիի գլխավորությամբ։ Սուննիների մեջ, ովքեր կորցրել են իրենց գերիշխող դիրքը, աճում է դժգոհությունը։ Սուննի գրոհայիններն ընտրել են բազմակի ահաբեկչությունների ռազմավարությունը. իրենց զոհերն են դառնում հիմնականում պետական պաշտոնյաները, ոստիկանները և խաղաղ շիաները։

Այս խորագրի վերջին նյութերը