Լրահոս

20.04.2012 09:15


Բեմադրությո՞ւն, թե քաղաքացիական հասարակություն

Բեմադրությո՞ւն, թե քաղաքացիական հասարակություն

  Վերջին շրջանում քաղաքական-հասարակական իրավիճակը Հայաստանոմ կարծես թևակոխել է մեկ այլ փուլ, որը բացարձակ զգուշավորությամբ կարելի է բնորոշել որպես քայլ առաջ դեպի այսպես կոչված եվրոպական, արևմտյան կամ էլ ժողովրդավարական արժեքներ: Կոչեք ինչպես կուզեք, սակայն այս պարագայում սզբունքորեն թերևս ավելի կարևոր է երևույթն ինքնին, քան ինչ-որ համընդհանուր վերացական անվանումներ:

Այլևս փաստ է, որ այսօր մարդիկ ԶԼՄ-ների միջոցով կարողանում են արտահայտել սեփական կարծիքը կոնկրետ երևույթների վերաբերյալ, կազմակերպել բողոքի ակցիաներ  տարբեր խնդիրների համար և դեռ մի բան էլ կարողանում են որոշ դրական արդյունքներ գրանցել (Թռչկանի ջրվեժ): Ներկայումս ընթանում է քաղաքական քարոզարշավ, որը, փառք Աստծո, դեռ չի վերաճել լինել չլինելու շեքսպիրյան դիլեմայի, այլ կերպ ասած դեռ չեն նկատվում հասարակությունը պառակտելու կամ էլ ծայրաստիճան բևեռացնելու միտումներ քաղաքական ուժերի կողմից, որը կարելի է ինչ-որ մասով կապել քարոզարշավի հարաբերական արդար անցկացման հետ, իհարկե, համեմատած նախորդ ընտրությունների հետ: Այս ամենից զատ աննախադեպ իրադարձություն, կարելի է համարել վերջերս ծագած և դեռ շարունակվող Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի և Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի միջև «փոքրիկ մենամարտը» և ուսանողության ակտիվությունն այդ ամենի համատեքստում:

Այս ամբողջ, լայն իմաստով, գործընթացը կարելի է դիտարկել երկու տարբեր հարթությունների վրա. սա կամ գեղեցիկ բեմադրություն է, որը տառացիորեն վերահսկվում է իշխանությունների կողմից` հիմնված ճշգրիտ հաշվարկի վրա, կամ էլ սկսվում են երևալ մեր հասարակության գիտակցության մեջ ձևավորվող քաղաքացիական հասարակության մանր, սակայն հստակ տեմպերով զարգացող և աճող մասնիկները: Սակայն, ամենայն հավանականությամբ, մեր ժողովուրդը իսկապես բռնել է քաղաքակիրթ աշխարհի որդեգրած չափանիշները և հստակ պատկերացում և վստահություն ունի իր ապագայի վերաբերյալ, այլ ոչ թե արև է վաճառում հետագայում մոմ գնելու ակնկալիքով:

Էրիկ Երիցյան            

Այս խորագրի վերջին նյութերը