Լրահոս

20.04.2012 12:59


Քաղաքական գործիչները դարձե՞լ են ավելի զգուշավոր

Քաղաքական գործիչները դարձե՞լ են ավելի զգուշավոր

Այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրել է Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին կոմիտեի 2012թ. առաջին եռամսյակային զեկույցը։ «Այս տարվա առաջին եռամսյակում, 2011 թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, նվազել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների (0) ու լրատվամիջոցների դեմ դատական հայցերի քանակը, արձանագրվել է ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 6 նոր փաստ, իսկ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների` 5 դեպք»,–ասել է Ա. Մելիքյանը։

Ըստ փորձագետի՝ այս հանգամանքը պայմանավորված է ԶԼՄ-ների դեմ դատական հայցերի քանակի պակասելու հանգամանքով:

«2011 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, 2012 առաջին եռամսյակում հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար եղավ հարաբերական հանդարտությամբ բնորոշված շրջան, թեև առանձին միջադեպերի հետևանքով իրավիճակը ժամանակ առ ժամանակ լարվում էր։ Դա կապված է նախընտրական շրջանի հետ, քանի որ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների կողմից մոնիտորինգ է իրականացվում ու շատ քաղաքական գործիչներ դարձել են ավելի զգուշավոր»,-նշել է փորձագետը։

Այս խորագրի վերջին նյութերը