Լրահոս

21.04.2012 09:50


Լևոն Մկրտչյան. «Յուրաքանչյուր մարդու բարեկեցության համար ենք պայքարելու»

Լևոն Մկրտչյան. «Յուրաքանչյուր մարդու բարեկեցության համար ենք պայքարելու»

ՀՅԴ հերթական հանդիպումը Գեղարքունիքի մարզի ընտրողների հետ էր: ՀՅԴ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը հանրահավաքում նշեց, որ շատերն են գալիս, խոստումներ տալիս ու չքանում, իսկ Դշնակցության պարագայում այլ է, եկել են ծրագրերը հստակեցնելու եւ դրանցով առաջիկա տարիներին բարեփոխելու երկիրը:

«Մեր ժողովուրդը խաղաղասեր ժողովուրդ է, շատ բան չի ուզում, ուզում է ապրել ազատ ու արդար»,- ասաց Լեւոն Մկրտչյանն ու հավելեց, որ Դաշնակցությունը պետության ապագան տեսնում է արդար, վստահ, ուժեղ, իրար սիրող հասարակություն կառուցելու մեջ: Լեւոն Մկրտչյանը կարեւորեց Դաշնակցության մեծաթիվ ներկայությունը խորհրդարանում. «Մեր ներկայությունը պառլամենտում նշանակում է, որ սակարկելի չեն ազգային հարցերը, մեր ներկայությունը նմշանակում է, որ յուրաքանչյուր մարդու բարեկեցության համար ենք պայքարելու»,-նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամը՝ հավելելով, որ որքան մեծ լինի ժողովրդի վստահությունը, այնքան արժաապատիվ, վստահ ու հարուստ կլինի մեր երկիրը:

ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածու Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց հանրահավաքի մասնակիցներին, որ ՀՅԴ-ն իր կուռ շարքերի օգնությամբ կարող է ապահովել հաղթանակը: «Այսպես շարունակել հնարավոր չէ, որքան կարելի է մարդկանց ճնշելով ահաբեկելով քվե ապահովել եւ վերարտադրվել»,- ասաց թեկնածուն ' քննադատելով մարդկանց բռնի հանրահավաքների տանելու, բռնի կուսակցականացնելու գործելաոճը:

Թիվ 22 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Արտաշես Նիկոյանը բացահայտեց առաջադրվելու պատճառը. "Ես երբեք չեմ մտածել, որ պաշտոն պետք է ունենամ, կյանքիս նպատակը չի եղել պատգամավոր դառնալը, ես հրաժավել եմ իմ պաշտոնից, հանուն իմ արժանապատվության: Բայց այսօր առաջադրել եմ իմ թեկնծությունը, քանի որ իշխող կուսակցությունը պատգմավորության թեկնածու է առաջադրել մի մարդու, որը տարածաշրջանի հետ որեւէ կապ չունի": Նա կոչ արեց չվախենալ, չկաշկանդվել անձնագրերի հավաքումով, քանի որ ոչ ոք չի կարող ազդել քաղաքացու կամքի վրա: Նա նաեւ բանավեճի հրավիրեց հանրապետական հակառակորդին:

" Ազատամարտում ամեն ութից մեկ զոհվածը դաշնակցական է եղել, ազատությունն ու արդարությունը մեզ համար ամենակարեւորն է եւ դրանք ՀՅԴ-ն իրականացնելու կամք ունի",-ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ հավելեց,որ այսօր էլ իրենք մի կողմ են դրել տարաձայնությունները եւ այլ կուսակցությունների հետ որոշել միայսին ընտրությունները վերահսկել, որ ձայները չկեղծեն, որ նախորդ ընտրությունների նման չվերարտադրվեն:

«Եվ հանուն այդ գաղափարի, ակնկալում ենք Ձեր աջակցությունը եւ պատրաստ ենք համագործակցել անգամ նրանց հետո, ում հետ ունեննք բազում տարաձայնություններ», -եզրափակեց Ա.Ռուստամյանը:

Այս խորագրի վերջին նյութերը