Լրահոս

21.05.2009 16:30


«Նոր Հայաստանը» պահանջում է Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը

Մտահոգված լինելով Հայաստանի արտաքին քաղաքականության ստորացուցիչ ընթացքով՝ ՀՀ Իշխանությունների կողմից անպատասխան մնացող Թուրքիայի և Ադրբեջանի աշխուժացած լկտի պահվածքով, մեր Հայրենիքի վարկանիշի անկմամբ, Հայաստանի հանդեպ սփյուռքում առաջացած անվստահությամբ և այլն՝ մենք մեղադրում ենք գործող իշխանություններին պարտվողական և անգրագետ քաղաքականություն վարելու մեջ և պահանջում ոլորտի պատասխանատուի՝ ԱԳ նախարար Է. Նալբանդյանի, հրաժարականը:

Հաշվի առնելով Հայաստանում տարածված վրեժխնդրությունը հասարակության և պետության առջև ծառացած խնդիրներ հնչեցնողների /մասնավորապես՝ լրագրողների/ հանդեպ՝ մենք, «Նոր Հայաստան» հ/կ ղեկավարներս, չենք ստանձնում պատասխանատվությունը մեր այս ակցիայի մեջ զանգվածներին ընդգրկելու: Սակայն մեր կողմից՝ թե որպես քաղաքացիական հասարակության ինստիտուտ և թե որպես հայ քաղաքացի, հայտարարում ենք, որ հետամուտ ենք լինելու մեր այս պահանջին:

Մայիսի 22-ին, ժ.16.30, ԱԳ նախարարության մոտ տեղի ունեցող ակցիայի շրջանակներում ԱԳ նախարարությանը փոխանցվելու են փուչիկներ՝ մակագրած իրենց կողմից փչած (Առանց Նախապայմանների..., «Ֆուտբոլային» դիվանագիտություն, Ճանապարհային քարտեզ, Տնտեսական զարգացում, Առաջընթաց) կամ իրենց համար փուչ (Ազգային շահ, Հայ Դատ, Հայանպաստ քաղաքականություն, Ազգային Անվտանգություն, ԱԳՆ արժանապատվություն) հասկացություններով:

«Նոր Հայաստան» հ/կ նախագահություն

Էլեոնորա Մանանդյան, Գայանե Եսայան

Այս խորագրի վերջին նյութերը