Լրահոս

23.04.2012 13:26


Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի պետությունների ԶՈւ ԳՇ պետերի նիստին

Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի պետությունների ԶՈւ ԳՇ պետերի նիստին

Ապրիլի 23-24-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայում` Գարմիշ-Պարտենկիրխենում, կմասնակցի Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի պետությունների ԶՈւ ԳՇ պետերի նիստին, որն անց է կացվում ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հովանու ներքո: 

Այցի ընթացքում նախատեսված է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առանձնազրույցը ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հրամանատար, ծովակալ Ջ. Ստավրիդիսի հետ: ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մասնակցելու է նաև «ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գործընկերության շրջանակները» խորագրով լիագումար նիստին:

Ապրիլի 25-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերի գործողություններին մասնակցող երկրների ԶՈւ ԳՇ պետերի ձևաչափով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հերթական նիստին:

Այս խորագրի վերջին նյութերը