Լրահոս

23.04.2012 13:05


«Ժառանգությունը» քննադատո՞ւմ է Հանրապետականին

«Ժառանգությունը» քննադատո՞ւմ է Հանրապետականին

Օրերս «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր, թիվ 12 մեծամասնական տեղամասում առաջադրված պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանը հայտարարել էր, թե «Ժառանգությունը» ՀՀԿ–ին չի քննադատում, թթու խոսք չի ասում, որովհետև Հանրապետականը «Ժառանգությանը» կեղծ ընդդիմություն չի անվանում։ Մամլո ասուլիսի ժամանակ լրագրողները խնդրել են «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին պարզաբանել Անահիտ Բախշյանի հայտարարությունը։ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ ով մասնակցել է «Ժառանգության» ընտրարշավին, գիտի, որ իրենք քննադատում են ողջ կոալիցիային.

–Եթե դուք ներկա լինեիք մեր ամենօրյա ելույթներին, կտեսնեիք, որ մենք մեր քննադատությունն ուղղում ենք թե՛ իշխող կուսակցությանը՝ Հանրապետականին, թե՛ ամբողջ կոալիցիային,–ասել է «Ժառանգություն» կուսակցության նախագահը։

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ իրենց թիրախը նաև Հանրապետականն է, և կոչ է արել լրագրողներին մասնակցել «Ժառանգության» մարզային հանդիպումներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը