Լրահոս

23.04.2012 17:14


Քաղաքապետարանն անդրադարձել է սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին

Քաղաքապետարանն անդրադարձել է սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին և ցուցանիշներին` հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել աղբահանության վարձավճարների գանձման ընթացքը և, հատկապես համատիրությունների միջոցով, բնակչությանը մեկ անգամ ևս իրազեկել այդ մասով պարտադիր վճարումների ուշացման կամ չվճարման դեպքում օրենքով սահմանված կարգով տույժերի և տուգանքների կիրառման մասին:

Մշտական վերահսկողության պահանջ է դրվել նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից պարտադիր բարեկարգման նորմերը պահպանելու նկատմամբ. բոլոր  տնտեսավարող սուբյեկտները, համաձայն պայմանագրի, պարտավոր են բարեկարգել, կանաչապատել և խնամել իրենց օբյեկտների հարակից տարածքները:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ ամենօրյա վերահսկողությունը: Արձանագրված խախտումների մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Նաև զեկուցվել է, որ մայրաքաղաքի երթուղիներում գործող ավտոբուսներում քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են WiFi կապով ապահովելու ուղղությամբ աշխատանքները: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն  

Այս խորագրի վերջին նյութերը