Լրահոս

23.04.2012 17:34


Լևոն Տեր-Պետրոսյան. «Հավատապիղծներն այսօր կոչ են անում հավատալ իրենց»

Լևոն Տեր-Պետրոսյան. «Հավատապիղծներն այսօր կոչ են անում հավատալ իրենց»

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Վարդենիսում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հավատապիղծներն այսօր կոչ են անում հավատալ իրենց:

Սրանք ժամը 18-ից հետո գնում են տուն, ռեստորան, խաղատներ, ժամանակ են անցկացնում մինչև առավոտ: Ամբողջ գիշեր որ չքնեն, ինչպե՞ս են աշխատելու,-հայտարարել է Լ. Տեր-Պետրոսյանը՝ ավելացնելով, որ պետական պաշտոնյաները ժողովրդի հաշվին միլիոնատերեր են դարձել և այդ գումարները ժողովրդից են գողացել։

Տեր-Պետրոսյանը նշել է նաև, որ չի տեսել մի մարդու, որը չանիծի այս իշխանություններին, որը գոհ լինի իր կյանքից:

Ազատվե՛ք այս գողերից, սրիկաներից, որոնք ձեր կաշին քերթում են ու քերթելու են մինչև վերջ,–կոչ է արել նա:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ ավելացրել է, որ թեև Սերժ Սարգսյանը խոստացել էր յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիքին բնակարան տալ, աշխատավարձերը կրկնապատկել և այլն, բայց դրանք այդպես էլ իրականություն չի դարձրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը