Լրահոս

25.04.2012 11:08


Մաշտոցի պուրակում բացվում են Թեղուտի օրեր

Մաշտոցի պուրակում բացվում են Թեղուտի օրեր

 Մաշտոցի պուրակում բացվում են Թեղուտի օրեր: Միջոցառումը կմեկնարկի այսօր, կշարունակվի մինչև ապրիլի 27-ը:

Այդ օրերին կցուցադրվի Թեղուտի հանքարդյունաբերական ծրագրի և բնության ավերածությունների մասին պատմող նոր լուսանկարների ցուցահանդես:
Յուրաքանչյուր այցելող կարող է ստանալ Թեղուտի պայքարի լոգոյով տարբերանշան (զնաչոկ), մեքենային փակցնելու սթիկեր` Թեղուտի նոր կարգախոսներով, Թեղուտի հիմնախնդրի մասին պատմող տեղեկատվական թռուցիկ: 1000 դրամով կարող եք գնել Թեղուտի լոգոյով շապիկներ:

 

 

Ամբողջ օրվա ընթացքում ցուցադրվելու են նաև նոր տեսանյութեր` Թեղուտի անտառի, Թեղուտում ապրող մարդկանց ու Թեղուտի պայքարի մասին:

 

Քաղաքացիական ամբիոնից «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» ակտիվիստները կպատմեն, թե ինչու են պայքարում Թեղուտի համար, ինչ են ուզում փոխել, ինչը նրանց դուր չի գալիս, ինչպես են նրանք տեսնում այդ փոփոխությունը, ինչ է դա տալու մարդուն` Թեղուտում, Երևանում և այլուր բնակվող, ինչու է կարևոր, որ բոլորը միանան, մասնակցեն, ինչու է դա կարևոր ամեն մեկի համար առանձին, որ դեպքում կհաղթենք, ինչ կնշանակի Թեղուտի հաղթանակը բոլոր մարդկանց համար:
Այս օրերին պուրակում Թեղուտի պաշտպանության աջակցության համար տեղադրվելու է դրամահավաքի արկղ:

Այս խորագրի վերջին նյութերը