Լրահոս

25.04.2012 13:15


Վնասազերծվել է մինչև ատամները զինված դիմակավորված խումբ

Վնասազերծվել է մինչև ատամները զինված դիմակավորված խումբ

Այսօր՝ ապրիլի 25-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության համակարգված աշխատանքի շնորհիվ Արարատի մարզի Արարատ քաղաքի ճանապարհին առավոտյան ժամը 10։30-ի սահմաններում վնասազերծվել են ավազակային հարձակում կատարած 3 անձինք։

Ինչպես «Aravot.am»–ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները օպերատիվ տեղեկություններ են ունեցել, որ գիշերը 3 հոգի՝ դիմակավորված, զինված ավտոմատով, մտել են Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի տներից մեկը և զենքի սպառնալիքի տակ տան անդամներին՝ ամուսիններին, ծեծի ենթարկել և հափշտակել 1 մլն 700 հազ դրամ, խոշոր չափի ոսկյա և արծաթե զարդեր։ Այնուհետև իրենց «Լեքսուս» մակնիշի մեքենայով հեռացել են հանցանքի վայրից։

Գ. Շամշյանը հայտնում է, որ տուժողներն ունեցել են բենզալցակայան։

Ստանալով օպերատիվ տվյալները, քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության աշխատակիցները Ոստիկանության Արարատի և Վայոց ձորի վարչությունների հետ համատեղ կարողանում են վնասազերծել հանցագործներին։ Ավտոմեքենայում հայտնաբերվում է հանցագործության գործիք ավտոմատը, դիմակները, հափշտակված գումարն ու ոսկեղենը։

Այս պահին ավազակային հարձակում կատարողները տեղափոխվել են Ոստիկանության Արարատի բաժին։

Այս խորագրի վերջին նյութերը