Լրահոս

25.04.2012 13:45


Այսօրվանից Հայաստանում մեկնարկում են Լեհական օրերը

Այսօրվանից Հայաստանում մեկնարկում են Լեհական օրերը

Այսօրվանից մինչև մայիսի վերջ, Հայաստանում մեկնարկում են Լեհական օրերը:

Հայաստանում Լեհաստանի դեսպանատնիցհայտնում են, որ նախագծի  շրջանակներում տեղի կունենան լեհական երաժշտությունը, գրականությունը եւ կինոն ներկայացնող մի շարք մշակութային իրադարձություններ:

«Նարեկացի» արվեստի ինստիտուտում եւ The Club ակումբում կցուցադրվեն լեհական ժամանակակից ֆիլմեր, իսկ Երեւանի մետրոյում կներկայացվեն լեհ ժամանակակից պոետների ստեղծագործությունները:  Լեհական օրերի շրջանակներում ամենամեծ իրադարձությունը կլինի «Պրոմնի» երիտասարդական ժողովրդական համույթի համերգը, որը տեղի կունենա Արամ Խաչատրյանի համերգասրահում մայիսի 11-ին: Համույթը ելույթ կունենա նաեւ Եվրոպայի Օրվա շրջանակներում` մայիսի 12-ին:

Այս խորագրի վերջին նյութերը