Լրահոս

25.04.2012 14:36


Ոգևորված ռեպորտաժներ պատրաստելու փոխարեն բավարարվել ինֆորմացիայի տրամադրմամբ

Ոգևորված ռեպորտաժներ պատրաստելու փոխարեն բավարարվել ինֆորմացիայի տրամադրմամբ

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօրվա ասուլիսին ներկայացրել է Հայաստանում հեռարձակվող ԶԼՄ-ի կողմից ապրիլի 8-17-ն ընկած ժամանակահատվածում իրականացված մոնիթորինգի արդյունքները։

«Ինձ զարմացրել է լրատվամիջոցների՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համաչափ լուսաբանումը»,-ասել է բանախոսը՝ հավելելով, թե դժվար է պահպանել հավասարակշռությունը, երբ ցուցակներում ընդգրկված մարդիկ պետական պաշտոններ են զբաղեցնում։  

«Դա հիմնականում վերաբերում է ՀՀԿ-ին, որի ցուցակի առաջին և երկրորդ համարներն են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրանց ոչ կուսակցական գործունեության լուսաբանումը միջին հաշվով 20-30% -ով ավելացնում է ՀՀԿ եթերաժամանակը տարբեր ալիքներում: Հավասարակշռությունը պահպանելու համար խորհուրդ կտայի այս ժամանակահատվածում, երբ, օրինակ, նախագահն աշխատանքային այց է կատարում, ոգևորված ռեպորտաժներ չպատրաստել, այլ բավարարվել ընդամենը ինֆորմացիայով»,-ասել է ԵՄԱ նախագահը։

Նշենք, որ ակումբը մոնիթորինգի է ենթարկում Հանրային ռադիոն, Հանրային և «Շողակաթ», Հայկական երկրորդ, «Արմենիա», «Շանթ», «Կենտրոն», «Երկիր Մեդիա»,  «Արմնյուզ» հեռուստաընկերությունների լուսաբանման աշխատանքը:

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը