Լրահոս

25.04.2012 20:55


Ընտրախախտումների դեպքերով կատարվող քննությունների ընթացքը (ապրիլի 25-ի դրությամբ)

Ընտրախախտումների դեպքերով կատարվող քննությունների ընթացքը  (ապրիլի 25-ի դրությամբ)

 

  Ոստիկանության Թումանյանի բաժին
 - Նախապատրաստվում են նյութեր- ապրիլի 20-ին Ճոճկան գյուղի գյուղապետ Սամվել Գիգոլյանը հաղորդում է տվել, որ նախորդ օրը, ժամը 18-ի սահմաններում, անչափահասներ՝ 1998 թ. ծնված Գարիկ Հովակիմյանը և 2000 թ. ծնված Գևորգ Վարդանյանը պատռել են Ճոճկան գյուղի մշակույթի տանը փակցված 5 ընտրացուցակները:
 
Կատարվում է հետաքննություն:
 
 
 
Ոստիկանության Մալաթիաի բաժին
 - Նախապատրաստվում են նյութեր- ապրիլի 21-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի ՀՀԿ շտաբի նախագահի տեղակալ Սոկրատ Մկրտչյանը ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է տվել, որ ապրիլի 16-ից մինչ ապրիլի 21-ը թիվ 7 ընտրատարածքի բնակիչները ՀՀԿ շտաբ են ներկայացրել Ն. Փաշինյանի նախընտրական շտաբի անդամների կողմից բաժանված նամակներ, որոնք պարունակում են զրտպարտչական տեղեկություններ՝ նշված ընտրատարածքում առաջադրված ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանի վերաբերյալ:
 
Կատարվում է հետաքննություն:
 
 
- Նախապատրաստվում են նյութեր- ապրիլի 23-ին ՀԱԿ պատգամավորության թեկնածու Ն. Փաշինյանի վստահված անձ Աննա Հակոբյանը («Հայկական ժամանակ» օրաթերթի տնօրեն) ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13-ի սահմաններում, Շերամի փողոցի 23 շենքի բակում երկու անհայտ անձինք խոչընդոտել են իր քարոզչական գործողություններին:
 Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Արմավիրի բաժին
 
- Նախապատրաստվում են նյութեր- «Հայկական ժամանակ» օրաթերթի թիվ 73 համարի «ՄԱՊ-ի Ալիկը սարսափած է» հոդվածի և ՀՀ ԱԺ ընտրությունների թիվ 21 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Ալեքսան Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչ Լևոն Խորոզյանի դիմումի հիման վրա` անհայտ անձի կողմից թեկնածուի և կուսակցության վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածելու մասին:
 Նյութերը նախապատրաստվում են ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնում:

Այս խորագրի վերջին նյութերը