Լրահոս

25.04.2012 16:05


ՀՀ ՊՆ համակարգում քննիչի պաշտոնում նշանակվելու արտահերթ քննություն անցկացնելու վերաբերյալ

ՀՀ ՊՆ համակարգում քննիչի պաշտոնում նշանակվելու արտահերթ քննություն անցկացնելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայությունն անցկացնելու է արտահերթ քննություն` քննչական ծառայության քննչական բաժիններում քննիչների թափուր հաստիքների համալրման, ինչպես նաև քննիչի թեկնածուների կադրային ռեզերվ ստեղծելու (ձևավորելու) համար:
Քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր բավարարում են «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քննիչի պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող պահանջները, ստացել է բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապեությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` տիրապետում են հայերենին, ունեն դատախազի, քննիչի պաշտոնում 3 տարվա մասնագիտական ստաժ և, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 3 տարի:
Քննիչի թեկնածուներն ազատվում են քննության գրավոր փուլից և մասնակցում են միայն բանավոր փուլին՝ հարցազրույցին:

Քննությանը մասնակցելու համար քննիչի թեկնածուն քննչական ծառայության կադրերի բաժանմունք (հասցեն` ք. Երևան, Բաբայան 6) է ներկայացնում.

1. գրավոր դիմում (տրվում է քննական հանձնաժողովի նախագահի անունով),
2.  քննիչի պաշտոնը զբաղեցնելու համար համապատասխան մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները (բարձրագույն մասնագիտական կրթությունը հավաստող պետական նմուշի դիպլոմի և (կամ) օտարերկրյա պետության ուսումնական հաստատությունից ստացված`Հայաստանի Հանրապետությունում վավերական ճանաչված ավարտական փաստաթուղթ, աշխատանքային գրքույկ կամ քաղվածք-տեղեկանք աշխատանքային գործունեության վերաբերյալ),
3. անձնագրի բնօրինակը և պատճենը,
4. ինքնակենսագրություն (ձեռագիր),
5. տեղեկանք բնակության վայրից,
6. արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի բնօրինակը և պատճենը,
7. 1 լուսանկար` 3X4 սմ չափի:
2-րդ, 3-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո վերջիններս վերադարձվում են քննիչի թեկնածուին, իսկ պատճեններն ընդունվում: 
Քննության մասնակիցներն իրենց հայեցողությամբ կարող են ներկայացնել նաև մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր:
Քննիչի թեկնածուին հնարավորություն է ընձեռվում քննությունից առնվազն 15 օր առաջ ծանոթանալ ծրագիր-հարցաշարին, որը կտեղադրվի ՀՀ պաշտպանության նախարարության ինտերնետային (www.mil.am) կայքում ս.թ. մայիսի 9-ից:
Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. ապրիլի 23-ից  մայիսի 8-ը ներառյալ` երկուշաբթիից ուրբաթ` ժ. 10:00-ից 17:00-ը, շաբաթ` ժ. 10:00-ից 13:00-ը:
Քննությունն անցկացվելու է ՀՀ ՊՆ քննչական ծառայության շենքում՝ ք. Երևան, Բաբայան 6 հասցեում` ս.թ. մայիսի 23-ին, ժամը  11:00-ին: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել ՀՀ ՊՆ քննչական ծառայության կադրերի բաժանմունք 20-01-98,  20-01-78 հեռախոսահամարներով:

Այս խորագրի վերջին նյութերը