Լրահոս

25.04.2012 16:19


Պատռվել են Վ. Կարապետյանի քարոզչական լուսանկարները

Պատռվել են Վ. Կարապետյանի քարոզչական լուսանկարները

Թիվ 2 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանի նախընտրական շտաբի անդամները, ապրիլի 24-ին շրջելով Նոր Նորքի 9-րդ զանգվածում, նկատել են, որ թթ. 55 եւ 26 շենքերի պատերի վրայից պատռվել են Վ. Կարապետյանի քարոզչական լուսանկարները: Հարկ է նկատել, որ լուսանկարները փակցված էին այնպիսի բարձրության վրա, որ անհասանելի էին առանց համապատասխան սարքավորման, հետեւաբար, մրցակցի նկարների ոչնչացումը արվել է նախապես պատրաստվելով:

Թիվ 26 շենքում տեղակայված է Ս. Ֆարմանյանի նախընտրական շտաբը, որի ներկայացուցիչները պնդեցին, որ նման բան չեն արել, սակայն հրաժարվեցին ստանձնել պատասխանատվություն իրենց իսկ շենքում արված բարբարոսական արարքների կապակցությամբ:

ՀՀԿ ներկայացուցիչ Ս. Ֆարմանյանի կողմից` իր նախընտրական շտաբի հարեւանությամբ իր մրցակցի նկարների ոչնչացման փաստի դատապարտման բացակայության դեպքում Վ. Կարապետյանի նախընտրական շտաբը կհամարի, որ նման գործողությունները ուղղորդվում են անձամբ Ս. Ֆարմանյանի կողմից:

Վլադիմիր Կարապետյանի նախընտրական շտաբ

Այս խորագրի վերջին նյութերը