Լրահոս

26.04.2012 12:53


Գոհար Վեզիրյան. «ԱԺ քաղաքական հնոտու վրա պետք է խաչ քաշվի»

Գոհար Վեզիրյան. «ԱԺ քաղաքական հնոտու վրա պետք է խաչ քաշվի»

Այսօրվա ասուլիսին թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված, Գոհար Վեզիրյանն ասել է, որ նոր գաղափարների կրողը բացառապես երիտասարդությունն է։ «Երիտասարդությունը պետք է ԱԺ քաղաքական հնոտուն պարտադրի իր ներկայությունը՝ խաչ քաշելով նրա վրա։ Քյալլա եմ տվել ու պատրաստ եմ քյալլա տալ լավ Հայաստան ունենալու համար: Մի ժամանակ ես պայքարել եմ ՀԱԿ-ի հետ, որովհետև նրանից բացի՝ պայքարի այլ օջախ չկար, սակայն այժմ մտադիր չեմ որևէ մեկի համար պայքարել: Ես քաղաքացիական ակտիվություն ու համարձակություն ունեմ՝ միայնակ անելու դա»,-ասել է  բանախոսը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը