Լրահոս

26.04.2012 16:05


Ն. Փաշինյան. «Սերժ Սարգսյանի եղբայրը մի քանի տարում ՊԱԶ-ի շոֆերից դարձել է միլիոնատեր, վարչապետը քյաշ փողով միլիոն դոլար ունի, ո՞րտեղից»

Ն. Փաշինյան. «Սերժ Սարգսյանի եղբայրը մի քանի տարում ՊԱԶ-ի շոֆերից դարձել է միլիոնատեր, վարչապետը քյաշ փողով միլիոն դոլար ունի, ո՞րտեղից»

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հայ ազգային կոնգրեսն այսօր Վայոց Ձորում է։ «Աղքատ երկրում իշխանությունը նույնպես պետք է աղքատ լինի: Իսկ Հայաստանն աղքատ չէ: Եթե Հայաստանը աղքատ է, ուրեմն առաջին հերթին պետք է աղքատ լինեն պաշտոնյաները: Եվ դրա վկայությունը Սերժ Սարգսյանի եղբայրն է, որն ընդամենը մի քանի տարում ՊԱԶ-ի շոֆերից դարձել է միլիոնատեր։ Տիգրան Սարգսյանը քյաշ փողով միլիոն դոլար ունի: Էդ մարդը մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ է ստանում, նրան միլիոն դոլար ո՞րտեղից: Էդ հարցերին նրանք կպատասխանեն դատարանում, իրենք նստեն, մենք հարցեր տանք։ Մայիսի 6–ին քվեատուփերը պետք է բացվեն, և մարդիկ տեսնեն, որ ՀՀԿ-ից մնացել են այն ձվերը, որոնք իրենք բաժանել են»,–Եղեգնաձորում իր ելույթի ժամանակ հայտարարել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը