Լրահոս

27.04.2012 09:41


«Ատլետիկը» և «Ատլետիկոն» անցել են Եվրոպայի լիգայի եզրափակիչ

«Ատլետիկը» և «Ատլետիկոն» անցել են Եվրոպայի լիգայի եզրափակիչ

Իսպանական ֆուտբոլային ակումբներ «Ատլետիկոն» Մադրիդից և «Ատլետիկը» Բիլբաոյից երեկ՝ ապրիլի 26–ին, հաղթել են իրենց մրցակիցներին և անցել առաջնության եզրափակիչ փուլ։

Մադրիդի «Ատլետիկոն», հյուրընկալվելով «Վալենսիային», հաղթել է 0։1 հաշվով։ Միակ գոլը խաղի 60–րդ րոպեին խփել է «Ատլետիկոյի» հարձակվող Ադրիան Լոպեսը։ Կիսաեզրափակչի առաջին խաղում «Ատլետիկոն» «Վալենսիային» հաղթել էր 4։2 հաշվով։

Բիլբաոյի «Ատլետիկը» հյուրընկալել էր Լիսաբոնի «Սպորտինգին»։ «Ատլետիկը» հաղթել է 3։1 հաշվով։ Այս զույգի առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել էր «Սպորտինգը», այդ պատճառով «Ատլետիկը» եզրափակիչ է անցել խփած գնդակների առավելությամբ։

Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը տեղի կունենա մայիսի 9–ին Բուխարեստի Ազգային մարզադաշտում։

Այս խորագրի վերջին նյութերը