Լրահոս

27.04.2012 10:29


Սերժ Սարգսյանը կայցելի Վանաձոր. ներքաղաքային միկրոավտոբուսների վարորդները բողոքում են

Սերժ Սարգսյանը կայցելի Վանաձոր. ներքաղաքային միկրոավտոբուսների վարորդները բողոքում են

2012թ. ապրիլի 27-ին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզչության շրջանակներում ժամանելու է Վանաձոր:

Վանաձորում արդեն ներքաղաքային միկրոավտոբուսների վարորդները բողոքում են, որ այցի կապակցությամբ ստիպված են ժամը 15:30-ից հետո ուղևորներին սպասարկել անվճար:

Բացի այդ, Հանրապետական կուսակցության դրոշները փակցված են Տարոն թաղամասից մինչև Տավրոս թաղամասի, Բաղրամյան փողոցի էլեկտրասյուների վրա:

Արդեն երկու օր է՝ մինչև ուշ երեկո «կարկատան» են արվում քաղաքի կենտրոնական փողոցների անբարեկարգ հատվածները: Թարմացվել են  փողոցների գծանիշները: Փակվել են բաց դիտահորերը:

Գործարկվել են Հայքի հրապարակի շատրվանները, աղբից մաքրվել են քաղաքի կենտրոնական փողոցները:

Եվ այս ամենը պայմանավորված է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի այցով:

 Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը