Լրահոս

27.04.2012 12:26


Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Ապրիլի 26-ին, ժամը 16.28-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի Ազատության փողոցում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.43-ին, մարվել` 17.05-ին:

Ամբողջությամբ այրվել է Տ. Վարդանյանին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի 31 ԼՍ 788 պ/հ ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը