Լրահոս

27.04.2012 12:48


Քվեաթերթիկները տպվում են ՀՀԿ–ական թեկնածուի հրատարակչատանը

Քվեաթերթիկները տպվում են ՀՀԿ–ական թեկնածուի հրատարակչատանը

Երեկվանից սկսվել է մայիսի 6–ի խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը։ Դրանք տպագրվում են «Տիգրան Մեծ» հրատարակչատանը։ Մինչև մայիսի 3-ն ընդհանուր առմամբ տպագրվելու է մեծամասնական ընտրակարգով 2 մլն 550 հազ. 800, համամասնական ընտրակարգով՝ 2 մլն 597 հազ. քվեաթերթիկ: Այդ թերթիկներում առաջին համարը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որին հաջորդում են «Ժառանգությունը», «Հայ ազգային կոնգրեսը», ՀՅԴ–ն, ՀԴԿ–ն, ՀԿԿ–ն, ՀՀԿ–ն, «Միավորված հայերը» և ՕԵԿ–ը:

Ի դեպ, «Տիգրան Մեծ» հրատարակչատան տնօերնն է թիվ 14 ընտրատարածքում Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրած թեկնածուն՝ Վրեժ Մարկոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը