Լրահոս

22.05.2009 15:34


Միքայել Մելքումյան. «Չեմ ուզում գերքաղաքականացնել այս ընտրությունները»

Միքայել Մելքումյան. «Չեմ ուզում գերքաղաքականացնել այս ընտրությունները»

Մամուլի ազգային ակումբում Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը, խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին, ասել է.

-Չեմ ուզում գերքաղաքականացնել այս ընտրությունները, սակայն չեմ էլ ուզում իջեցնել մինչև բնակշահագործման գրասենյակի աստիճանի։ Երևանում է կենտրոնացած Հայաստանի բնակչության մեծ մասը, և այս ընտրությունները չեն կարող կարևոր չլինել։

Նա նաև նշել է, որ պայքարը պետք է լինի ծրագրային և ընթանա այն անձանց շուրջ, որոնք իսկապես կարող են փոփոխություններ իրականացնել, իսկ քաղաքապետը ժողովրդի կողմից ընդունված և հասարակության համար հասանելի մարդ պետք է լինի։  

 

Այս խորագրի վերջին նյութերը