Լրահոս

29.04.2012 13:23


Սարկոզին սպառնացել է դատի տալ Ստրոսս-Կանին

Սարկոզին սպառնացել է դատի տալ Ստրոսս-Կանին

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին սպառնացել է դատի տալ ՄԱՀ-ի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոսս-Կանին, ով ավելի վաղ Սարկոզիին մեղադրել էր  սեքս-սկանդալի կազմակերպման համար, որը վերջ է դրել Ստրոսս-Կանի քաղաքական գործունեությանը:

«Հերի'ք եղավ: Ես Ստրոսս-Կանին խորհուրդ եմ տալիս բացատրություն տալ իր արտահայտությունների համար դատարանի և օրենքի առջև»,-ասել է Սարկոզին:

Ֆրանսիայի նախագահի կարծիքով` Դոմինիկ Ստրոսս-Կանի հայտարարությունների նպատակը նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ իր դիրքերը թուլացնելն է: Ստրոսս-Կանը Սոցիալիստական կուսակցության համակիր է, սկանդալից առաջ հենց ինքն էր համարվում ձախականների նախագահի թեկնածուն:

Բրիտանական «Guardian» թերթին տված հարցազրույցում Դոմինիկ Ստրոսս-Կանը հայտարարել էր, որ համոզված է, թե քրեական գործը` հյուրանոցի սպասուհուն բռնաբարելու մեղադրանքով, հարուցվել էր իր քաղաքական հակառակորդների պատվերով, ովքեր ցանկացել են խոչընդոտել բանկիրի մասնակցությունը ընտրություններին:

Ներկայացված մեղադրանքների պատճառով 2011-ի մայիսին Դոմինիկ Ստրոսս-Կանը ձերբակալվել էր և ստիպված էր մի քանի շաբաթ անցկացնել տնային կալանքի տակ: Բացի այդ, Ստրոսս-Կանը ստիպված էր թողնել Միջազգային Արտարժութային Հիմնադրամի ղեկավարի պաշտոնը և հրաժարվել նախագահական ընտրությունների մասնակցությունից: Հետագայում քրեական գործը կարճվել է:

2012-ի փետրվարին Ստրոսս-Կանը դարձել է նոր սեքս-սկանդալի մասնակից. բանկիրին կասկածում են հանցավոր խմբի հետ կապ ունենալու մեջ` խումբը զբաղվում էր մարմնավաճառության կազմամբ: 

Այս խորագրի վերջին նյութերը