Լրահոս

29.04.2012 10:59


Մաշտոցի այգումում շարունակվելու է ինքնակամ շինությունների ապոմոնտաժման գործը

Մաշտոցի այգումում շարունակվելու է ինքնակամ շինությունների ապոմոնտաժման գործը

Երեք ամսից ավել տեղական ինքնակառավարման և պետական մարմինները ի վիճակի չեն վերացնել “Կենտրոն կանաչապատում” ՓԲԸ-ի կողմից  Երևան քաղաքի Մաշտոցի այգում կառուցված ինքնակամ շինությունները։

“Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանաբանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին” օրենքի 5-րդ հոդվածի պահանջների համաձայն “Կենտրոն կանաչապատում” ՓԲԸ-ի անօրինական գործողությունների հետևանքով քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներին պատճառված վնասը գերազանցում է մեկ միլլիոն դրամը։ Այդ վնասը վերացնելու ուղղությամբ պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերվող բացահայտ անգործությունը ստիպում է քաղաքացիներին ինքնուրույն գործողություններ կատարել Մաշտոցի այգում օրինական դրությունը վերականգնելու համար։ Ընդ որում, Երևանի քաղաքապետրանի կեղծ տեղեկության հիման վրա ապօրինի հրաման կատարող ոստիկանները օրինական հիմքեր չունեն այդ գործողություններին խոչընդոտելու համար։

Ուստի, հասարակական և կառավարման սահմանված կարգը, հանրային սեփականությունը, քաղաքացիների իրավունքները ու ազատությունները հակաիրավական  ոտնձգությունից պաշտպանելու և դրանց սպառնող վտանգը վերացնելու համար սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 12։00 Մաշտոցի այգումում շարունակվելու է ինքնակամ շինությունների ապոմոնտաժման գործը։

Մաշտոցի Պուրակում  ինքնակամ շինությունների ապամոնտաժման  աշխատանքները նախաձեռնող խումբ

Այս խորագրի վերջին նյութերը