Լրահոս

30.04.2012 09:55


Այսօր Գետաշենի անկման և ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի մահվան 21–րդ տարելիցն է

Այսօր Գետաշենի անկման և ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի մահվան 21–րդ տարելիցն է

Այսօր Գետաշենի անկման և Թաթուլ Կրպեյանի ու Սիմոն Աչիկգյոզյանի մահվան 2է–րդ տարելիցն է

1991թ. ապրիլի 30-ին Գանձայում (Կիրովաբադ) տեղակայված խորհրդային 4-րդ բանակի 2-րդ դիվիզիան, տանկերի, հրետանու և ռազմական ավիացիայի աջակցությամբ, շրջափակման մեջ առավ Հյուսիսային Արցախի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը: Այս գործողությանը ժամեր անց հետևեց Ադրբեջանի ՆԳՆ զորքերի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) և ադրբեջանցի «կամավորների» մուտքը նշված գյուղերի տարածք։ Շահումյանի շրջանից հայկական բնակչության զտմանն ուղղված այս գործողությունը ստացավ «Օղակ» («Кольцо») անվանումը։ Հայաբնակ գյուղերի բնակիչներն ուղղաթիռներով բռնի կերպով արտաքսվեցին։

Այդ օրերին Արցախի ինքնապաշտպանության ղեկավարներ Թաթուլ Կրպեյանը (Հայաստանի ազգային հերոս՝ հետմահու), Սիմոն Աչիկգյոզյանը (Դեդ) զոհվեցին անհավասար կռվում:

Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս Թաթուլը հաճախ էր կրկնում, թե Գետաշենը կդատարկվի միայն իր դիակի վրայով: Վերջին անգամ Երևանում գտնված ժամանակ Թաթուլն ասել է.

Գիտեմոր Երևան այլևս չեմ գաինձ կբերեն...

Թաթուլը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է Թալինի տեխնիկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ: Խորհրդային բանակում ծառայելուց հետո ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Համալսարանի առաջին կուրսում միացել է Հայկական ազատագրական շարժմանը: Նա նաև «Միացում» կազմակերպության անդամ էր, որն ուղղված էր Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելուն:

1990թ. սեպտեմբերին Թաթուլը մեկնել է Լեռնային Ղարաբաղ...

Սիմոն Աչիկգյոզյանը մտավորական էր, գիտնական, ապա՝ հրամանատար։  Ծնվել է 1939թ. փետրվարի 6–ին՝ Ռումինիայում։

1991թ. մարտի 17–ին Սիմոնը «Արաբո» ջոկատի հետ մեկնեց Արցախ և ստանձնեց Մարտունաշենի հրամանատարությունը։ Գետաշենում Թաթուլն էր, Մարտունաշենում՝ Սիմոնը։

Ես չեմ ուզում մեռնել անկողնու մեջ։ Երազանքս է զենքը ձեռքիս հայրենիքիս ազատության, անկախության համար թուրքի դեմ կռվելիս զոհվել...

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը