Լրահոս

30.04.2012 11:43


Քաշքշուկ Բրյուսովի անվան համալսարանում

Քաշքշուկ Բրյուսովի անվան համալսարանում

Այս օրերին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներից կազմված «Ազատ ուսանողների ֆորումը» ստորագրահավաք է իրականացնում՝ պահանջելով ուսխորհրդի արտահերթ ընտրություններ անցկացնել։ «Ազատ ուսանողների ֆորումի» անդամները, սակայն, հայտարարել են, որ այդ նախաձեռնությանը փորձել են խոչընդոտել ԵՊԼՀ ուսխորհրդի անդամները՝ իրենց ձեռքից խլելով ստորագրահավաքի ցուցակը։

«Ապրիլի 28-ին ուսխորհրդի անդամներից փորձել են վերցնել ստորագրությունների ցուցակը ուսանողուհու ձեռքից, հրավիրել են նրան դեկանատ և հայտարարել, որ դեկանը կանչել է բոլորին, ովքեր ստորագրություններ են հավաքում: Ուսանողուհին դիմադրություն է ցույց տվել, որի հետևանքով քաշքշուկ է սկսվել»,–ասված է նրանց հայտարարության մեջ:

«Ազատ ուսանողների ֆորումի» անդամները, սակայն, մտադիր են շարունակել ստորագրահավաքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը