Լրահոս

30.04.2012 12:12


Ավստրալացի միլիարդատերը կկառուցի «Տիտանիկի» կրկնօրինակը

Ավստրալացի միլիարդատերը կկառուցի «Տիտանիկի» կրկնօրինակը

Ավստրալացի միլիարդատեր Քլայվ Փալմերը որոշել է կյանքի կոչել իր երազանքը և կառուցել «Տիտանիկ» նավի կրկնօրինակը: Փալմերի մտահղացմամբ`  նոր նավն արտաքնապես ոչնչով չի տարբերվի իր նախորդից: Սակայն, հաշվի առնելով «Տիտանիկի» ողբերգական ճակատագիրը, նոր «Տիտանիկը» կհամալրվի ամենակատարյալ տեխնիկայով` նորագույն նավիգացիոն համակարգերով և անվտանգության համակարգերով:

«Տիտանիկ 2»-ի կառուցումը Փալմերը պատվիրել է չինական «Ջինգլինգ» ընկերությանը: Փալմերի խոսքով` կառուցման աշխատանքները կսկսվեն հաջորդ տարվա վերջին և կավարտվեն 3 տարի հետո. 2016-ին «Տիտանիկը» պատրաստ կլինի:

Ակնկալվում է, որ նոր նավն իր նախորդի պես ուղևորափոխադրումներ կիրականացնի Ատլանտյան օվկիանոսով` ուղևորներին կտեղափոխի Եվրոպայից Հյուսիսային Ամերիկա և հակառակը: 

Այս խորագրի վերջին նյութերը