Լրահոս

30.04.2012 16:02


Անահիտ Բախշյանն ու Սերժ Սարգսյանը միասին ֆուտբոլ են դիտել

Անահիտ Բախշյանն ու Սերժ Սարգսյանը միասին ֆուտբոլ են դիտել

Երեկ Գյումրիի «Շիրակ» մարզադաշտում ընթանում էր ՀՀ ֆուտբոլի գավաթի եզրափակիչ խաղը: Ինչպես տեղեկացնում է «henaran.am»–ը, խաղին հետևել է ինչպես ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով աշխատանքային այցով և նախընտրական քարոզչության շրջանակներում Շիրակի մարզում էր, այլ նաև «Ժառանգություն» կուսակցությունից Անահիտ Բախշյանը։ Կայքի տեղեկություններով՝ Բախշյանը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի տնօրեն, ՀՀԿ-ական, թիվ 34 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Արման Սահակյանի դասղեկն է եղել, «աշակերտն էլ սիրելի ուսուցչուհուն հրավիրել էր եզրափակիչը դիտելու»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը