Լրահոս

01.05.2012 09:20


Հնդկաստանում լաստանավ է կործանվել` 105 մարդ զոհվել է

Հնդկաստանում լաստանավ է կործանվել` 105 մարդ զոհվել է

Հնդկաստանի արևելյան Ասամ նահանգում` Բրախմապուտրա գետի վրա կործանվել է 350 մարդ տեղափոխող լաստանավ: Նախնական տվյալներով, փրկվել հաջողվել է  50 մարդու: Լաստանավի կործանման վայրում աշխատող փրկարարներն ու ոստիկանները 105 մարդու դիակ են հայտնաբերել, մնացած ուղևորներն անհայտ կորած են համարվում:

«Ֆրանս Պրեսս» գործակալությունը հայտնում է, որ լաստանավի կործանման պատճառ կարող էր դառնալ վատ եղանակը` կործանումից առաջ փոթորիկ է բարձրացել:

Պարբերականը տեղեկացնում է, որ Բրախմապուտրա գետում ամեն տարի լաստանավերի կործանման զոհ է դառնում միջինը` 50 մարդ:

 

Այս խորագրի վերջին նյութերը