Լրահոս

02.05.2012 15:38


Սահմանամերձ Դովեղի գյուղամեջում կրկին կրակել են

Սահմանամերձ Դովեղի գյուղամեջում կրկին կրակել են

Մայիսի 1-ին, ժամը 11-ի սահմաններում «ՎԱԶ-2107» մակնիշի մի ավտոմեքենա մտել է սահմանամերձ Դովեղի գյուղամեջ: «Առավոտ»–ի փոխանցմամբ՝ մեքենայից կրակ են բացել, սպանել մի աքլոր եւ այն գցել մեքենայի մեջ, հեռացել:

Գյուղապետ Սամվել Գորգինյանը ասել է, որ մեքենայի առջեւում եղել են ռուսական պետհամարանիշներ, իսկ հետնամասում համարանիշներ չեն եղել; Գյուղամիջում գտնվել է կրակված փամփուշտից մնացած արճճի կտոր: Գյուղապետն ասել է, որ պատահարի կապակցությամբ դիմել է Նոյեմբերյանի ոստիկանություն:

Դովեղի գյուղապետը հայտնել է նաեւ, որ ապրիլի 25-ին ադրբեջանցիների կողմից շուրջ 45 րոպե Դովեղի գնդակոծությունից հետո գյուղի նախակրթարանի 15 սաներից մեկի ծնողը հրաժարվել է երեխային նախակրթարան ուղարկել: Նախակրթարանի տնօրեն Էմիլիա Դուրինյանից էլ տեղեկացել են, որ նախակրթարանի վրա ադրբեջանական կրակոցներից առաջացած վախի հետեւանքով երեխաներից մեկը սկսել է կակազել:

Դովեղցիները դժգոհում են, որ գյուղի գնդակածությունից հետո ոչ մի պաշտոնյա գյուղ չի եկել, որ կրակոցների հաջորդ օրը`ապրիլի 26-ին Նոյեմբերյան այցելելով` նախագահ ՍերԺ Սարգսյանը չայցելեց 5 կմ հեռավորությամբ գտնվող Դովեղ, Նոյեմբերյանում ունեցած իր ելույթում էլ Դովեղի մասին ոչ մի բան չասաց, չոգեւորեց դովեղցիներին: Գյուղապետ Ս. Գորգինյանն ասաց, որ պետական պաշտոնյաները գյուղ չեն այցելել, սակայն հեռախոսազանգերով հետաքրքրվել են գյուղի իրավիճակի վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը