Լրահոս

03.05.2012 09:00


Քրեական գործի հարուցումը մերժվել է

Քրեական գործի հարուցումը մերժվել է
 Ապրիլի 30-ին ոստիկանության Տաշիրի բաժնում  ահազանգ է ստացվել, որ  թիվ 32 ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանը դիմում է ներկայացրել ոստիկանության Լոռու մարզային վարչություն, որ նույն օրը ինքը Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում գտնվող, ,,ԷԳԱ,, ՍՊԸ-ին  պատկանող  գովազդային վահանակի վրա  պետք է տեղադրի իր քարոզչական պաստառը և խնդրել է, որ նշված տարածքում ոստիկանության կողմից իրականացվի հասարակական կարգի պահպանություն:
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերով  պարզվել է, որ Ա. Նիկողոսյանի և ,,ԷԳԱ,, ՍՊԸ-ի միջև 02.04.2012 թ. կնքված պայմանագրի 4/2 կետի համաձայն` ընկերությունը 10 աշխատանքային օր առաջ տեղեկացրել է Ա. Նիկողոսյանին Տաշիր քաղաքի մասով իրենց միջև կնքված պայմանագիրը միակողմանիորեն լուծելու մասին և 10.04.2012 թ.  տեղեկացրել է վերջինիս Տաշիր քաղաքի մասով պայմանագիրը համարել լուծված 23.04.2012 թ.-ից:
Ապրիլի 30-ին, ժամը 16.50-ին, Ա. Նիկողոսյանը ահազանգել է ոստիկանության Տաշիրի բաժին և հայտնել, որ Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղ մեկնելու ճանապարհին իր ավտոմեքենայի հետևից գնացել են 89 888 և 08 125 պետհամարանիշի ավտոմեքենաներ, որոնց ինքը համարում է կասկածելի:
Պարզվել է, որ 89 VT 888 պետհամարանիշի ,,BMW-X-5,,  մակնիշի ավտոմեքենան պատկանում է Տաշիր քաղաքի բնակիչ Արկադի Ղուգեյանին, իսկ 08 OL 125 պետհամարանիշի  ,,Մերսեդես,,-ը՝ Տաշիր քաղաքի բնակիչ Հովհաննես Գասպարյանին, որոնք նշված ժամին Տաշիրից մեկնել են Լեռնահովիտ՝ նույն գյուղի բնակիչ Սարգիս Կարապետյանին  հյուրընկալվելու:
Միաժամանակ, Ա. Նիկողոսյանը ոստիկանության Տաշիրի բաժին գրավոր հաղորդում է տվել, որ Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը  խոչընդոտ է հանդիսացել իր գովազդային պաստառը նշված հասցեում տեղադրելու աշխատանքներին:
Փաստի առթիվ ոստիկանության Լոռու մարզի քննչական  բաժնում նախապատրաստվել են նյութեր և ապրիլի 14-ին քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 181, 185 հոդվածներով:

Այս խորագրի վերջին նյութերը