Լրահոս

04.05.2012 12:00


Բախվել են մեքենաներ

Բախվել են մեքենաներ
Մայիսի 3-ին՝ ժամը 14։20-ին, ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Առատաշեն ավտո­ճա­նա­պար­հի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, և առկա է վառելիքի արտա­հոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստի­տու­տին պատկանող «ԳԱԶել» մակնիշի ՊՆ 1819Տ պ/հ և «Tager» մակնիշի E500MT23 պ/հ ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել և Էջմիածնի հի­վան­դանոց տեղափոխվել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1991թ. ծնված շարքային Մ. Դավթյանը, ուղևոր` 1981թ. ծնված մայոր Վ. Մուղդուսյանը, «Tager» մակնիշի  ավտոմեքենայի վարորդ` 1953թ. ծնված Ալեքսանդր Ստե­մինը և ուղևոր` 1956թ. ծնված Գալինա Անատոլինան:

Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են վառելիքաքսուքային նյութերից ասֆալտի մաքրման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը