Լրահոս

04.05.2012 13:24


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխամցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը(Ֆրանսիա), Իգոր Պոպովն (Ռուսաստան) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը կայցելեն տարածաշրջան։ 

Մայիսի 11-ին համանախագահները կլինեն Հայաստանում, 12-ին` Լեռնային Ղարաբաղում, մայիսի 13-ին` Ադրբեջանում: Այցի ընթացքում համանախագահները հանդիպումներ կունենան նախագահների, արտաքին գործերի նախարարների հետ, որոնց ընթացքում կքննարկվի ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը:

Այս խորագրի վերջին նյութերը