Լրահոս

04.05.2012 18:10


Խարդախության, խուլիգանության և ծեծի մեղադրանքներով

Խարդախության, խուլիգանության և ծեծի մեղադրանքներով
Մայիսի 3-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Կենտրոնականի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 21-ամյա մի երիտասարդի, որը ս/թ մայիսի 2-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
 
***
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 3-ին, ժամը 04.40-ին, Գոգավանի հսկիչ անցագրային կետից բերման է ենթարկվել 60-ամյա մի տղամարդ, որը 2000 թ. դեկտեմբերի 26-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
 
***
Մայիսի 3-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 33-ամյա մի տղամարդ, որը 2011 թ. օգոստոսի 8-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
 
***
Մայիսի 4-ին, ժամը 01.20-ին, Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Էլեկտրոտեխնիկումի քոլեջի հանրակացարանից բերման է ենթարկվել 42-ամյա մի տղամարդ, որը ս/թ ապրիլի 4-ից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը