Լրահոս

04.05.2012 20:58


ՀՀԿ-ի հանրահավաքից 67 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)

ՀՀԿ-ի հանրահավաքից 67 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ մայիսի 4-ին` ժամը 19.37-ին, ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել ոստիկանության և Շտապ օգնության հերթական մասերին: Նախնական տվյալներով՝ Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել 30, Արմենիա բժշկական կենտրոն` 20, Կլինիկական 1 հիվանդանոց` 9, Մուրացանի բժշկական կենտրոն` 5 հոգի, Սուրբ աստվածածին ծննդատուն` 2 երեխա: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում արտակարգ միջադեպը տեղի է ունեցել ՀՀԿ–ի կազմակերպած համերգ–հանրահավաքի ժամանակ։ Պայթել էին այն փուչիկները, որոնց վրա գրված էր ՀՀԿ–ի՝ «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը։ Բարեբախտաբար զոհեր չկան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը