Լրահոս

06.05.2012 15:05


Սամվել Ալեքսանյանի վստահված անձը գերազանցում է իր լիազորություները

Սամվել Ալեքսանյանի վստահված անձը գերազանցում է իր լիազորություները

Թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀԱԿ թեկնածու Նիկոլ Փաշինյանի կայքը տեղեկացնում է, որ 7/25 տեղամասում Սամվել Ալեքսանյանի վստահված անձը գերազանցում է ԸՕ-ի 33-րդ հոդվածով սահմանված՝ վստահված անձի իր լիազորությունները` կատարելով հանձնաժողովի անդամի գործառույթներ: Հանձնաժողովի նախագահը չի վերահսկում իրավիճակը:

Իսկ «iditord» կայքը գրում է, որ վիճակն անկառավարելի է դարձել Մետաքսում՝ 9–րդ տարածքի 2, 5, 6 տեղամասերում. բազմակի քվեարկություն, 15 հոգուց ավելի կուտակումներ, հանձնաժողովի նախագահը հրաժարվում է ընդունել արձանագրությունները, Կոնդում էլ Հանրապետական կուսակցության շտաբի ներկայացուցիչները ցուցակներով կանգնած են տեղամասերի մոտ, նշումներ են կատարում և ուղղորդում մարդկանց, իսկ Շենգավիթում` 11-րդ ընտրատարածքում, 2 գծի երթուղայիններ չեն աշխատում` 8 և 82 համարները (82 համարը պատկանում է Սամվել Ալեքսանյանին). երթուղայինները զբաղված են ընտրողներին ընտրատեղամասեր բերելով:

 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը