Լրահոս

07.05.2012 12:49


Փորձել է ինքնասպան լինել

Փորձել է ինքնասպան լինել

Մայիսի 4-ին՝ Ժամը 21:57-ին, «1-03» ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ «Հաղթանակ» կամրջի վրայից ինքնասպանության է պատրաստվում մոտ 30 տարեկան տղամարդ:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:

Տեղում պարզվել է, որ ինքնասպանություն էր ցանկանում կատարել Արագածոտնի մարզի բնակիչ` 1985թ. ծնված  Է. Մկրտչյանը:

Է. Մկրտչյանը փրկարարների ուղեկցությամբ տեղափոխվել է Ոստիկանության Կենտրոնի բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը