Լրահոս

07.05.2012 13:36


Երևանի մամուլի ակումբը ներկայացրել է մշտադիտարկման եզրակացությունը

Երևանի մամուլի ակումբը ներկայացրել է մշտադիտարկման եզրակացությունը

Այսօր Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը ներկայացրել է քարոզարշավի ընթացքում և քվեարկության օրը հեռարձակող ԶԼՄ–ների մշտադիտարկման արդյունքները։ Բորիս Նավասարդյանը նշել է, որ այս անգամ քաղաքական ուժերի լուսաբանումը եղել է հավասար, և լրատվամիջոցների աշխատանքի հետ կապված լուրջ բողոքներ կուսակցություններից չեն եղել։

Այնուամենայնիվ, Բորիս Նավասարդյանը նշել է երկու կարևոր խնդիր, որոնք ազդել են քաղաքական կյանքի առավել անաչառ լուսաբանման վրա։ Առաջին խնդիրը օրենսդրական բացերն են։ Բորիս Նավասարդյանն ասել է, որ օրենսդրությունը  լուսաբանման ընթացքը կարգավորում է միայն քարոզարշավի 4 շաբաթների շրջանում.

Հասարակությունը կարողանում է հստակ պատկերացնել, թե ինչպիսի ընտրություն պետք է կատարի, միայն նախընտրական քարոզչության շրջանում,–ասել է Բորիս Նավասարդյանը։

Թաքնված  քաղաքական գովազդի հնարավորությունը ևս օրենսդրական անկատարելության խնդիր է։ Այս դեպքում քաղաքական ուժերի կողմից պատրաստված՝ քարոզչության տարրեր պարունակող նյութերը ներկայացվում են որպես լրատվություն։

Մեր առաջարկը դեռ մշակված չէ, բայց մենք պնդելու ենք, որ եթե այդ կարգի նյութեր են գնում եթերով (անկախ նրանից՝ կա՞ր պայմանավորվածություն, թե՞ ոչ), դա դիտարկվի որպես քաղաքական գովազդ,–ընգծել է Բորիս Նավասարդյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը