Լրահոս

07.05.2012 14:22


Բորիս Նավասարդյան. «Եթե քաղաքական ուժը հրաժարվում է բանավեճից, իրեն չպետք է ընտրել»

Բորիս Նավասարդյան. «Եթե քաղաքական ուժը հրաժարվում է բանավեճից, իրեն չպետք է ընտրել»

Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանն անդրադարձել է քաղաքական ուժերի՝ բանավեճերից հրաժարվելու խնդրին։ Նավասարդյանի խոսքերով՝ բանավեճերին և բանավիճային տիպի հաղորդումներին առավել քիչ ցանկություն ունեին մասնակցել 3 քաղաքական ուժ՝ ՀՀԿ, «Օրինաց երկիր», ՀԱԿ։

Ես համարում եմ, որ եթե որևէ թեկնածու կամ քաղաքական ուժ հրաժարվում է բանավեճից, դա հիմք է հանրության համար ընդհանրապես նրան չընտրելու,–ասել է Բորիս Նավասարդյանը։

Նա նշել է, որ նման պահվածքը բացասական է անդրադարձել առաջին հերթին հենց այն ուժերի վրա, որոնք հրաժարվել են բանավեճերից։ Ներկայացնելով հեռարձակող ԶԼՄ–ի մշտադիտարկման արդյունքները՝ Բորիս Նավասարդյանը շեշտել է, որ հենց այդ երեք ուժերն են գնահատական պարունակող անդրադարձերում ունեցել բացասական բալանս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը